Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ալի Լարիջանին վերընտրվել է

Ալի Լարիջանին վերընտրվել է
25.05.2014 | 18:57

Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվել է Ալի Լարիջանին, 264 ձայնից նա ստացել է 187-ը, 19 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Լարիջանիից բացի, առաջադրվել էր Ահմադ Բահշայեշի և Բահրամ Փիրանվենդի թեկնածությունը: Լարիջանին երրորդ տարին անընդմեջ կղեկավարի Իրանի մեջլիսի 9-րդ գումարումը:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ